19/04/2024 12:06
Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տարել 28-ամյա Արմեն Բ.-ին:
«Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։