19/04/2024 14:33
Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է անվանել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները՝ Հայաստանը Ռուսաստանից բաժանելու ուղղությամբ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց կարևորությունը չի կարելի թերագնահատել։
«Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրամիության, Հայաստանը Ռուսաստանից արագացված տեմպերով անջատելու լկտի և անամոթ գործողություններին», - ասել է Լավրովը՝ Sputnik ռադիոկայանին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։