19/04/2024 17:50
ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
« Այսօր ես, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը և ՔԻՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդիպում ենք ունեցել Եվրոպական Միության փոխդեսպան պարոն Յան Պլեշինգերի և դեսպանության այլ ներկայացուցիչների հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- գրել է իրավապաշտպանը։