20/04/2024 18:32
Միջպետական ճանապարհը բացվեց, գյուղերի վարչական ղեկավարները երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ են հանդիպելու
Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի՝ Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակված հատվածը երթևեկելի է, բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին այն։
Մինչ այդ հայտարարվեց՝ Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հաստատել է Կիրանցի վարչական ղեկավարը։ Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները: