20/04/2024 16:37
Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների կապակցությամբ, որով հերթական տարածքային զիջումներն են արվում Ադրբեջանին՝ Հայաստանի Տավուշի մարզի հաշվին։
Թուրքիայի արտգործնախարարությունից նշել են․ «Ողջունում ենք Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման արդյունքում։ Սա դրական զարգացում է՝ ձեռք բերված ուղիղ բանակցությունների արդյունքում և կարևոր քայլ է խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»։