19/04/2024 23:39
Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Բաղանիսի, Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, դեմ են միակողմանի ղիջումներին, Ադրբեջանին Տավուշից տարածքների հանձնմանը։
«Սպուտնիկ Արմենիա»-ն քիչ աառաջ տեղեկացրեց, որ Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները շարունակում են ակցիան, պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ խոստացել են, որ քիչ անց մարզպետը կգա։ Շուտով ակցիայի մասնակիցներին կմիանա նաև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տեղեկություն ունենք, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա»,-ասել է ակցիայի մասնակիցը։
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։