19/04/2024 22:00
Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրամիության համար «հուսադրող» է որակել սահմանազատման ու սահամանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը, որի արդյունքներով հայկական կողմը, հիշեցնենք, հերթական զիջումներին է համաձայնվել։
Կլաարն այս առնչությամբ X-ում գրել է՝ Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ «համապարփակ և տևական կարգավորման նպատակով»։