20/04/2024 22:00
Իլոն Մասկը հետաձգել է այցը Հնդկաստան
Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան, որը նախատեսված էր ապրիլի 21-22-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ապրիլի 12-ին Մասկը X-ում (նախկինում՝ Twitter) գրել էր, որ մեկնելու է Հնդկաստան՝ հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ըստ լուրերի՝ Մասկը Հնդկաստանում պետք է քննարկեր Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգի ծառայությունների գործարկումն արագացնելու, Հնդկաստանում 2 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու, էլեկտրամոբիլների համատեղ արտաադրություն սկսելու հնարավորությունները։
Այս ուղղությամբ բանակցությունները Մասկը Հնդկաստանի հետ սկսել է 2023 թվականին։
Թե որն է Հնդկաստան կտարելիք այցը հետաձգելու բուն պատճառը, չի նշվում։