20/04/2024 10:24
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել, որումն մասնավորպես նշվում է.
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ համապատասխան պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը և կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումը և լուծել երկկողմ հարցերը՝ հասնելով հարաբերությունների ամբողջական կարգավորման»: