Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ

20/04/2024 15:37

Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ


Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ  Լուիս Մորենո Օքամփոն դասախոսել է Անթիլիասի Մայրավանքում։ Այդ մասին հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Ապրիլ 2024-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքի վեհարանի դահլիճին մէջ, Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր ու առաջին դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ դասախօսեց լիբանանահայ կազմակերպութիւններու, կրթական ու ընկերային միութիւններու, կուսակցական եւ յարակից մարմիններու ներկայացուցիչներուն ներկայութեան։ Դասախօսուոթեան նիւթն էր «Ցեղասպանութեան հռչակագրի հռչակումէն 75 տարի ետք, ինչո՞ւ աշխարհը կը ձախողի հռչակագրի հրամայականներուն պատասխանել»։

Բարի գալստեան խօսք արտասանեց Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան անդամ Ռիթա Մելեքեան, որ ջերմօրէն ողջունելէ ետք ներկաները՝ ներկայացուց յայտագիրը

Բացման խօսքով հանդէս եկաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ եւ Պէյրութի Ամերիկեան, ու Լիբանանի Պետական համալսարաններուն մէջ քաղաքական գիտութեան եւ միջազգային օրէնքի դասախօս դոկտ. Նորա Պայրագտարեան։ Ան համապարփակ ակնարկ մը նետեց միջազգային օրէնքին մէջ ցեղասպանութեան հռչակագրին որդեգրումին եւ անոր յաջորդող առնուած քայլերուն՝ կանխարգիլելու համար ցեղասպանութիւնները եւ հաշուի կանչելու համար ցեղասպանները։ Ան ըսաւ, որ ցեղասպանութեան հռչակագիրը իր մէջ ներառած էր Միջազգային Քրէական Դատարանին կազմութեան տեսիլքը ու հիմնադիր բնագիրը եւ ազդեցութիւն ունեցած է զանազան միջազգային օրէնքներու կազմաւորման վրայ։ Դոկտ. Պայրագտարեան դիտել տուաւ, որ հակառակ ցեղասպանութեան հռչակագրին, որուն կազմութեան դրդապատճառներէն հիմնականն էր Հայոց Ցեղասպանութիւնը, պետութիւններուն վրայ դրած պարտքին, անոր կիրառումը կը մնայ մեծապէս թերի։ Ցեղասպանութեան հռչակագրին կենդանի ժառանգութիւնը արտացոլելու եւ անոր ձախողութեան խնդիրները հարցադրելու միտումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կազմակերպեց այս դասախօսական երեկոն՝ հրաւիրելով մեծահամբաւ դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ։ Ուստի, դոկտ. Պայրագտարեան ջերմօրէն ողջունեց դատախազը՝ հրաւէրը ընդառաջելուն համար, եւ ամփոփ կերպով ներկայացուց անոր ասպարէզին կենսագրականը, որ հարուստ է խիզախ կեցուածքներով, ի մասնաւորի Արցախի վերջին իրադարձութիւններուն առնչուած, ինչպէս նաեւ դատախազին վերջին հրատարակութեան՝ Միջազգային Քրէական Դատարանի ներքին խոհանոցին մասին։

Յաջորդիւ, բեմ բարձրացաւ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ։ Երախտագիտութիւն յայտնելէ ետք Մայրավանք գտնուելու հրաւէրին համար՝ ան երեք կենդանի օրինակներով ընդգծեց հայու տիպարին պայքարող գիծը եւ քաջալերեց չմարել այս ոգին՝ յաղթահարելու համար ներկայ մարտահրաւէրները։ Առաջին հերթին ան խօսեցաւ Գալիֆորնիայի Գերագոյն ատեանի դատախազ լիբանանահայ Կասիա Աբգարեանին մասին՝ անդրադառնալով օր մը առաջ Միջազգային Քրէական Դատարանին մէջ Ազրպէյճանի կատարած ցեղասպանութեան գծով քննութիւն բանալու հայցին։ Ան ըսաւ, որ Աբգարեան ո՛չ միայն փաստեր ներկայացուցած է Արցախի վերջին պատերազմէն մինչեւ Արցախի պարպումին տանող ժամանակաշրջանին վերաբերեալ Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութեան, այլ նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան սպառնացող ցեղասպանութեան առնչուած։ Խօսելով ցեղասպանութիւն կատարելու մտադրութեան ապացոյցներու մասին՝ Օքամփօ ներկայացուց Ալիեւի ռեժիմին թէ՛ յայտարարութիւնները եւ թէ՛ քայլերը, որոնք Աբգարեան օգտագործած է իր փաստաթուղթերուն մէջ։ Այն ինչ որ Ալիեւ 2023-ին կատարեց Արցախի դէմ, արդէն իսկ տարիներ առաջ, օրինակ 2015-ին, տարբեր յայտարարութիւններով մտադրութիւն ցուցաբերած է, իսկ ներկայիս, նոյն քաղաքականութեամբ ահ ու սարսափի կ՚ընթարկէ Հայաստանի քաղաքացիները, ըսաւ ան։

Օքամփոյի ներկայացուցած հայու երկրորդ տիպարը արցախցի Արտակ Բեկլարեանն էր՝ հասարակական եւ քաղաքական գործիչ, Արցախի հանրապետութեան մարդու իրաւունքներու նախկին պաշտպան, Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար։ Ան ըսաւ, որ հակառակ Արցախի առաջին պատերազմին իր հայրը եւ ականի պայթումի հետեւանքով փոքր տարիքէն իր տեսողութիւնը կորսնցուցած ըլլալուն, իսկ աւելի ուշ, կանուխ տարիքին մայրը կորսնցուցած ըլլալուն, Բեկլարեան չէ ընկրկած, այլ ուսման հետեւած է Հայաստանի եւ արտասահմանի մէջ ու վերադարձած է Արցախ՝ ծառայելու համար իր ազգին։ Օքամփօ դիտել տուաւ, որ միայն ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ մը կրնայ հասկնալ ցեղասպանութեան հետեւանքները, եւ իրենց ֆիզիքական գոյութիւնը պահպանելու համար Արցախէն բռնի տեղահանուած արցախցիները ամէն իրաւունք ունին Արցախ վերադառնալու եւ միջազգային ապահովութեան երաշխիքով ապրելու պահանջ բարձրացնելու։

Վերջապէս, Օքամփօ խօսեցաւ Ցեղասպանութեան վերապրողի զաւակ Գարլոս Արսլանեանի ճանապարհորդութեան մասին՝ Լիբանանէն Արժանթին։ Արսլանեան ըլլալով անիրաւուած ազգի մը զաւակ, որոշած է Արժանթինի մէջ իրաւաբանութիւն ուսանիլ։ Անհեթեթ պատճառներու համար իրաւաբանութեան ոլորտին մէջ աշխատելու առաջին հայցը մերժուելէն անմիջապէս ետք՝ Գարլոս Արսլանեան թակած է դատախազի մը դուռը եւ ներկայացուցած իր վրդովումը՝ կատարուած անիրաւութեան դէմ, որմէ ետք այդ դատախազը զինք ընդունած է գործի։ Հակառակ իրմէ պահանջուածին տակաւին տիրապետած չըլլալուն, Արսլանեան ինքնաշխատութեամբ շուտով տիրապետած է բոլոր պահանջներուն եւ տարիներ ետք դարձած է Արժանթինի դատախազը՝ այն դատարանին, որ 1915 թուականին հինգ ամիս շարունակ դատավարած է Արժանթինի բռնատէր համակարգի կառավարիչներուն դէմ դատը։

Օքամփօ նաեւ անդրադարձաւ ցեղասպանութեան հռչակագիրին սահմանափակումներուն եւ Միջազգային Քրէական Դատարանի դատախազութեան օրերուն իր գործունէութեան մասին՝ ընդգծելով, որ համաշխարհային միասնականութիւնը կարեւոր է պայքարելու համաշխարհային մեծ պետութիւններու քաղաքականութեան։ Վերջապէս, ան խօսեցաւ Արցախի հարցին առնչութեամբ իր հետաքրքրութեան եւ այս ուղղութեամբ իր տարած աշխատանքներուն մասին։

Հուսկ, իր եզրափակիչ օրհնութեան խօսքը ուղղեց ներկաներուն Արամ Ա. Կաթողիկոս։ Ողջունելէ ետք Օքամփոյին ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ Նորին Սրբութիւնը իր միտքերը բաժնեց հինգ հիմնական կէտերու մէջ։ Ան ըսաւ, որ մարդկութեան դէմ ոճիրի կանխարգիլումը պէտք է սկսի ազգային գետնի վրայ, իսկ ցեղասպանութեան եղելութեան դիմաց լռողները եւս հարկ է ենթակուին պատժամիջոցներու։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ նաեւ, որ միջազգային ընտանիքը իրաւական գործընթացի կողքին պէտք է քաղաքական կամք պարտադրէ իր հաշուեյարդարին մէջ եւ կարեւորեց համաշխարհային կառավարման նոր մեթոտի մը ստեղծման անհրաժեշտութիւնը։

Իր խօսքի աւարտին, բարձր գնահատելով դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփոյի հայանպաստ աշխատանքը եւ հայ դատի պահանջատիրական պայքարին մէջ անոր ունեցած ներդրումը՝ Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ասպետի Կարգ»ի շքանշանով պարգեւատրեց զինք»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը