20/04/2024 12:15
Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Այս տարի երթը կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը:
Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։