20/04/2024 18:07
Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիան
Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ սկսեցին փորձեր ձեռնարկել՝ բացելու Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակված միջպետական ճանապարհը, որը փակել են տեղի բնակիչները՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներին։
Ոստիկանները պահանջում են ճանապարհից հեռացնել մեքենաները, փնտրում են վարորդներին՝ երթևեկելի մասին հանելու համար նրանց փոխադրամիջոցները։ Ակցիայի որոշ մասնակիցներ էլ հայտարարեցին, որ մեքենաները փորձ է արվում ուժով հեռացնել։
Մինչ ոստիկանների ժամանելը բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցած մի քանի քաղաքացիներ ասացին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուշաբթի հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Ակցիայի մասնակիցների մեծ մասը տեղյակ չէր նշվածից։
Այժմ ճանապարհը բացելու փորձերը շարունակվում են։