20/04/2024 09:28
«Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը
Կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ սա կարևոր քայլ է, անդրադառնալով սահմանազատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ X-ի էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է․«Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել»։