20/04/2024 14:53
Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը գնացել է Տավուշ՝ հասկանալու, թե ինչ մտահոգող հարցեր ունեն բնակիչները։
Նա հանդիպել է Կիրանցում ակցիայի մասնակիցներին։
Նախարարը հավատացրել է, որ տավուշցիներից գաղտնի ոչինչ չի արվելու։ «Ձեր հետևում ոչինչ չի լինելու։ Ես օդում բան չեմ ասում», - ասաց Ղազարյանը։
«Զինվորը սամանը գծել է արյան գնով։ Ի՞նչն ենք հետ տալու, բոլորս տղավարի կռվել ենք, մեր հայրենիքը պահել, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ», - ոստիկանապետին ասաց բնակիչներից մեկը։