21/04/2024 18:55
Գառնիկ Դանիելյանը լավ է, հրմշտոցից որևէ ծանր մարմնական վնասվածք չի ստացել, չի հոսպիտալացվել․ Քրիստինե Վարդանյան
Գառնիկ Դանիելյանը լավ է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
« Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց:
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»,-գրել է նա:
Aysor.am-ին պատգամավորն ասաց, որ Գառնիկ Դանիելյանը չի էլ հոսպիտալացվել։
Նշենք, որ կայքերից մեկը գրել էր, որ ճանապարհ փակող մի խմբի ու «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև վեճ է տեղի ունեցել, որի արդյունքում վերջինս ծանր վնասվածքներ է ստացել։