21/04/2024 23:38
Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մետրոպոլիտենից հաղորդագրոություն էր ստացվել, որ քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։