21/04/2024 12:03
Իշխանությունը կրկին խաբում է․ Ոսկեպարի եկեղեցու շուրջ ականազերծման աշխատանքները դադարեցվել են միայն գյուղացիների շնորհիվ․ Ս․ Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում։
Նա նշեց, որ այդ աշխատանքները գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել իրականացնել։
«Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, և մեծագույն կեղծիք է, որ կան պայմանավորվածություններ, որ սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է»,- հայտարարեց Պետրոսյանը։
Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ այսօր բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, քանի որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել և բնակիչները չեն սպասել երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։