21/04/2024 21:18
28 տարեկան քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ․ Մետրոպոլիտենից տեղեկացնում են ժամանակավորապես անցել են մեկ գծանի երկկողմանի երթևեկության
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք․ հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան) »,-նշում են մետրոպոլիտենից