21/04/2024 13:10
Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խումբը Գորիսում է
Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը․
«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսակ Մանուշյանին`ծաղիկներ խոնարելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։
Այնուհետև աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում»,- նշել է նա։