22/04/2024 23:39
Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում
Երեխաների մոտ ախտորոշվող աճուկային ճողվածքը բնութագրվում է տվյալ շրջանում արտափքվածության առաջացմամբ։
Այն տարբերակվում է աճուկային և աճուկափոշտային տեսքով, լինում է գնդանման կամ օվալ կառուցվածքի։
Ճողվածքապարկն իրենից ներկայացնում է բունոցային ելուն, որի պարունակության մեջ հաճախ լինում է աղեգալարը, իսկ աղջիկների դեպքում՝ ձվարանը։
Բուժումը վիրահատական է և իրականացվում է պլանային կարգով։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին, երբ գնդաձև արտափքվածությունից բացի, նկատվում է նաև՝
երեխայի լաց,
անհանգիստ վիճակ,
սննդից հրաժարում,
փսխումներ:
Նշված ախտանիշները աճուկային շրջանի գնդանման արտափքվածության պահպանման դեպքում խոսում են ճողվածքի օղակման մասին։ Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկական վիրաբույժին՝ խորհրդատվության։
Ճողվածքը չներուղղվելու դեպքում վիրահատությունը իրականացվում է շտապ կարգով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ