22/04/2024 16:27
Քաղաքացիները փակել էին նաև Բավրայի անցակետը
Ի աջակցություն տավուշցիների՝ այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին նաև Շիրակի մարզի Բավրայի անցակետը, այդպիսով պարալիզացնելով Հայատան-Վրաստան միջպետական սահմանի երթևեկությունը։
Միջպետական ճանապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո ոստիկանների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացիները բացել են այն։
Նշենք, որ շարունակում է փակ մնալ Տավուշի մարզով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Կարճ ժամանակով փակվել էր նաև Լոռու մարզով անցնող միջպետական ճանապարհը։