22/04/2024 14:41
Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան
Քիչ առաջ ժողովրդին պատմում էի 2020 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին. հիշում են այն ժամանակները, երբ մեր կորպուսի հրամանատարը մեր լեգենդար երիտասարդ, կարելի է ասել՝ այսօր միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, Ոսկեպարում լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այդ ժամանակ մեր մտքի ծայրով անգամ չէր անցնի որևէ ձևով այս տարածքի հետ ինչ-որ մեկն ինչ-որ բան աներ»,-ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝ լարված է իրավիճակը Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Բնակիչներն այստեղ թույլ չտվեցին ականազերծման աշխատանքներ իրականացնել։
Ոստիկաններն էլ իրենց հերթին պատ են կազմել՝ թույլ չտալով բնակիչներին մոտենալ ո՛չ եկեղեցուն, ո՛չ էլ տարածքն ականազերծել ցանկացողներին։