22/04/2024 11:34
Մհեր Գրիգորյանն այսօր կառավարությունում կհանդիպի տավուշցիների հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել հանդիպել տավուշցիներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանը։
«Ի սկզբանե պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ պարոն Գրիգորյանը նրանց հետ պետք է հանդիպի այստեղ։ Տավուշ գնալու պայմանավորվածություն չի եղել։ Այսօր կառավարությունում նա կհանդիպի բնակիչների հետ։ Ցանկը դեռ այս պահին չկա, հենց պատրաստ լինի, կտեղեկացնեմ»,-ասաց Բաբայանը։