22/04/2024 12:05
Մեր անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են՝ ճանապարհ բացելով ապագա ագրեսիվ գործողությունների համար. ՀՀ ԱԳ նախկին նախարար
Ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց, այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
«Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքն ընտրովի է գործում, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դերակատար, որը շահագրգռված է այս տարածաշրջանում, հետապնդում է իր սեփական շահերը՝ շատ անգամ դրանք «փաթեթավորելով» գեղեցիկ հայտարարություններով»,- ասաց նա։
Այվազյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի միմիայն իր շահերով։
«Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ են բացում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,- ընդգծեց ԱԳ նախկին նախարարը։