22/04/2024 10:08
Այս փուլում իշխանությունը փորձում է դավաճանական խմբեր ձևավորել և հանրային դիմադրությունը ճնշել. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց են տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը:
Այդ ներքին վախերը ոչ թե պայմանավորված են իրենց հակապետական գործունեությամբ, այլ նրանով, որ հանրությունը դրա դեմ ընդվզում է:
Այս փուլում փաշինյանական իշխանությունը փորձում է ուժային տարբեր թևերից և ոչ ֆորմալ կառույցներից դավաճանական խմբեր ձևավորել և հանրային դիմադրությունը ճնշելու խմբեր կամավորագրել:
Դրանց նպատակն է «հասարակական կարգի պահպանության» կեղծ կարգախոսի տակ ահաբեկել և տներ ուղարկել սեփական տան պաշտպանության համար ոտքի հելած մեր հայրենակիցներին»: