22/04/2024 11:03
Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում են
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին: Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն էր, ում հայ բռնցքամարտիկը գերազանցեց 3:4 հաշվով: Հարությունյանի մենամարտը քառորդ եզրափակչում ապրիլի 24-ին է:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն զիջեց հունգար Ռիչարդ Կովացկուն, իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մենամարտում պարտվեց Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչին: