22/04/2024 12:01
Մենք առաջարկ ունենք՝ ինչ անել դաշնակիցներին չկորցնելու համար. ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար
Հայաստանի կործանարար զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ճիշտ ռազմավարություն մշակել ու ներկայացնել, այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
«Այսօր կլոր-սեղանների, հարցազրույցների, հայտարարությունների պակաս չկա։ Այն, ինչ մենք ենք առաջարկում, ոչ թե ևս մեկ հարթակ ստեղծելու ու քննադատելու մասին է, այլ՝ ցույց տալու այս իրավիճակից դուրս գալու ճանապահը՝ դիվանագիտական ասպարեզում»,- նշեց նա։
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն էլ ասաց, թե իրենք առաջարկ ունեն դաշնակիցներին չկորցնելու և նրանց թիվն ավելացնելու համար։
«Մենք պետք է ցույց տանք, որ կան ճանապարհներ՝ նստելու ու խոսելու, բացատրություններ ստանալու ու տալու»,- նշեց նա։