22/04/2024 19:29
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով
Ռուս խաղաղապահները դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից, քանի որ այնտեղ այլևս գործառույթներ չունեին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խաղաղապահների դուրսբերումը հետևել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչմանը»։
«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։