22/04/2024 23:10
«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին
Սահմանազատման գործընթացում այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը, բրիտնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այդ գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»,- ասել է Փաշինյանը։
Այսպիսով, նրա խոսքով, կմեծանա «հավատը խաղաղության հնարավորության նկատմամբ»։
«Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- սեփական գնահատանքն է հայտնել Փաշինյանը։