22/04/2024 23:21
Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զեկույցից տեղեկանում ենք․
«Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում գրանցվել է ջրային ողնաշարավոր կենդանիների թվի կտրուկ նվազում, մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերի ու ջրաճահճային ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչների անհետացում՝ կապված խոնավ բիոտոպների չկարգավորված դրենաժի հետ։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։
Հայաստանում առաջին անգամ Տաշիրի տարածաշրջանում հայտնաբերվել են ճագարների դիկրոցելիաների ձվեր, ավազանային տնտեսություններում առաջին անգամ կարմրախայտի մոտ գրանցվել է Bunodera luciopercae տեսակի տրեմատոդը։ Toxoplasma gondii գենատիպավորման արդյունքում նույնականացվել է միջին ու թույլ ախտածնությամբ օժտված երկու գենոտիպ»։
Տվյալները՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի մասին ամփոփագրից