22/04/2024 10:30
Նորվեգիան ողջունել է սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև
Նորվեգիան ողջունել է սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը։
«Նորվեգիան ողջունում է քաջալերող լուրերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ առաջընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք հետագայում տեսնել ավելի շատ առաջընթաց այս կարևոր աշխատանքում, որը շահավետ կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար»,- գրել է Պետերսոնը։