22/04/2024 13:38
Պուտինը և Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցեր. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցերը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը՝ Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հրատապ հարցեր»:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ՌԴ նախագահի երդմնակալության արարողության օրն է, իսկ մայիսի 8-ին՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Կմեկնի՞ ՌԴ ՀՀ վարչապետը, թե՞ ոչ՝ կառավարությունից Aysor.am-ին ասել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։
Օրեր առաջ Aysor.am-ի թղթակիցն Ազգային ժողովում նաև վարչապետից էր հետաքրքրվել՝ մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանն ու մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։