22/04/2024 17:02
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
Հիշեցնենք՝ Ալիևն աշխատանքային այցով Ռուսաստանում է։
Առանձնազրույցի ժամանակ քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, երկու կողմերն էլ կարևոր են համարել դրանք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին՝ նշելով, որ անվտանգության խնդիրներն այստեղ «շատ զգայուն են»։
«Կքննարկենք նաև իրավիճակը՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն հարցեր են»,- դիմելով Ալիևին՝ հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը՝ հավելելով, որ դետալային քննարկում կծավալվի՝ իր նշած հարցերի վերաբերյալ։