22/04/2024 21:20
Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական
Ռուսաստանի տնտեսությունը մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխությունների կենթարկվի, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։
«Առաջինը տեխնոլոգիական օրակարգն է, շատ մեծ անհրաժեշտություն կա սեփական լուծումները գտնելու։ Պետք է հիմնվել մեր սեփական տեխնոլոգիական հարթակների վրա։
Կփոխվի նաև տնտեսական զարգացման աշխարհագրական կառուցվածքը։ Հակվածությունը դեպի արևելք է՝ խոշոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների զարգացման հետ կապված։ Սա լուրջ փոփոխություն է ենթադրում խոշոր քաղաքների, փոքր քաղաքների և գյուղերի միջև բալանսում՝ կապված ինտերնետի, շուկաների, լոգիստիկայի ներթափանցման հետ։ Ամբողջ երկրում բիզնեսով զբաղվելու հնարավորությունն ավելի մատչելի է դառնում
Երրորդ քայլը ներքին շուկայի զարգացումն է․ մի շարք ոլորտներում զարգացման բում է սպասվում»,- հայտարարել է Օրեշկինը։