23/04/2024 23:06
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X--ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների լուրերին:
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացիների ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։