23/04/2024 10:54
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Երեկ վարչապետի հետ հանդիպմանը տավուշցի գյուղապետերին ասել են, որ ոչ մի բան էլ չի փոխվում, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է լինելու, փուլային, բայց շատ արագ՝ օրերի, շաբաթների ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Իշխանությունը փորձել է բոլորին փաստի առաջ կանգնեցնել՝ դրանով զրկելով ժամանակից, որ ինքնակազմակերպվեն կամ գործողություն անեն, բայց մի քանի օր սպասեք, կտեսնեք՝ ով է ում փաստի առաջ կանգնեցրել»,-ասաց Պետրոսյանը։