23/04/2024 18:25
ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Նշվում է Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով 2023-ին ԼՂ-ից ավելի քան 100 հազար հայերի տեղահանման փաստը։ Նշվում է նաև, որ տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են ՀՀ որոշ ենթակառուցվածքների։
Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. ըստ Պետդեպարտամենտի՝ բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ:
Զեկույցում նշվում է, որ «ՀՀ կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարություն՝ մի շարք ուղղություններով»։