23/04/2024 17:39
Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»
Հայկական կողմը համաձայնել է «խաղաղության պայմանագրում» չներառել Լեռնային Ղարաբաղի մասին դրույթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. հայկական կողմը համաձայնել է այն չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«Եթե նրանք կառչեն ինչ-ինչ «անկարևոր տերմիններից», ապա դա հստակ կնշանակի, որ ցանկանում են օգտագործել այս ժամանակը, ավելի շատ զինվել ու նորից հարձակվել մեր վրա, բայց մենք նրանց այդպիսի շանս չենք տա»,- ասել է Ալիևը։