Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա

23/04/2024 23:26

Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ Խաչատրյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակության օրվա նախօրեին՝ Ջահերով երթի ժամանակ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

«Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին,  Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ  ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ` նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո, հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։

Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։

 Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության:

Շատերը կասեն․ «աշխարհն էր մեղավոր, այսօրվա լեզվով՝ միջազգային հանրությունը, որն իր լռությամբ նվիրագործեց ոճրագործություններն ու կոտորածները»։

Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։

«Մեզ կոտորեցին, որովհետև մենք չունեինք զենք, չունեինք պետություն»,- սա էլ կլսենք որպես պատճառ ցեղասպանության: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանվեցինք, ինչո՞ւ թուրքական յաթաղանը հասավ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղվեց անմեղ մարդկանց արյունը, և ցիրուցան դարձավ մեր ժողովրդը:

Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին:

 Այսօր պատմությունը կրկնվում է…

Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝  Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել  Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ:

 Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, գերեվարված հայորդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները, հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների ինքնության հետքերի հետևողական ոչնչացման ու յուրացման դեպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններն ու կեղծ պահանջատիրությունը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի մասշտաբային տարածումը՝ խոսուն վկայություններն են այն բանի, որ, այո՛, հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

 Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի զավեշտական, չասելու համար՝ դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական, քաղաքական,  քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «խաղաղության դարաշրջան» կամ «խաղաղության խաչմերուկ»  կերտելու ճարտարապետությանը:

  Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց:

 Եվ սա՞ է, որ ուզում ենք մենք։ Սա՞ է, որ ուզում էին  ցեղասպանության նահատակները: Կրկին ո՛չ և բյուր անգամ ո՛չ:

Ինչո՞ւ Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Սրբադասեց, որովհետև նրանք նախընտրեցին մեռնել, քան ուրանալ Աստծուն և սեփական ինքնությունը։ Վարդանանց դյուցազներգության ներբողագիր Եղիշե պատմիչը նահատակների ոգին ու քաջությունը նկարագրելիս վկայակոչում է նրանց խոսքերը․ «Նախընտրեցինք աստվածպաշտությամբ մեռնել, քան թե ուրացությամբ ապրել» (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխարհաբար թարգմ․ և ծանոթ․՝ Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 96): Այս ոգեղինացած խոսքերով նահատակվեցին նաև Հայոց Ցեղասպանության զոհերը։

Եվ այսօր  մենք նույն իրականության առջև ենք․ մեզ առաջարկվում է ուրացությամբ ապրելու ճանապարհը, դահիճների հետ համակեցության մեջ ապրելու մոլորությունը: Եվ դա արվում է ոչ այլ կերպ, քան հենց այսօրվա մեր երկրի ղեկավարների համոզված «առաջնորդությամբ»:

 Սրբազան Արարատը մոռացության տալու համար՝ մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։ Հայ Եկեղեցին դիտարկվում է որպես մրցակից, եկեղեցականները՝ սպառնալիք պետության համար։ Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։

Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը։ Ցեղասպանությունից 109 տարիներ հետո մեր ժողովուրդն ստանում է սեփական իշխանություններից  այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից, մոռանալ այն ամենը, ինչը կխանգարի քիրվայություն անել և բարիդրացիության մեջ ապրել ու առևտուր անել սեփական դահիճի հետ։

Մի՞թե սա այլ բան է, քան պղծումն ցեղասպանության զոհերի հիշատակի: Մի՞թե սա մեկնարկն ու նախերգանքը չէ մի նոր ցեղասպանության: Կասկած չունեմ, որ անցյալից հրաժարվելը, թշնամու բարեգթությանը հանձնվելը ինքնին նոր ցեղասպանություն է:

Եվ դրա համար՝

ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,

ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը՝ հավիտենապես,

 ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,

 ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,

 ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա՝ եղբայրասպան Կայենի նման։

Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․

«Լուսովդ քո Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, հաւատացեալքս ապաւինեցաք։ Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. տուր մեզ զխաղաղութիւն քո, եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր Տէր․ ամէն» (Ժամագիրք Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2016, էջ 265-266)։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) Այսօր, 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Այսօր, 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին Այսօր, 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) Այսօր, 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան Այսօր, 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա Այսօր, 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան Այսօր, 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում Այսօր, 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում