23/04/2024 13:11
Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան
Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների և պատանդառված անձանց պահման իրական պայմանների, նրանց նկատմամբ վերաբեմունքի մասին հստակ, անկողմնակալ ինֆորմացիայի աղբյուր, ցավոք, գոյություն չունի. լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այն, ինչ Կարմիր խաչից ստանում ենք, բավարար համարել չի կարելի։ Չկան միջազգային մեխանիզմներ, որ հարազատներն իմանան՝ ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ Կարմիր խաչի խողովակի անբավարարության մասին է խոսում նաև այն, որ հացադուլ հայտարարելուց հետո, որպես պատիժ, ադրբեջանական կողմն անգամ վերացրել է Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների հետ խոսելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ 10-14 օր կապ պահպանել չէր հաջողվում։
Ստեփանյանի խոսքով, այս իրավիճակը, նաև Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող զեկույցները պետք է հիմք հանդիսանան, որ անահպաղ ազատ արձակեն գերիներին։