23/04/2024 11:27
Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ
Սլովենիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Երևանին ու Բաքվին՝ սահմանազատման հարցում համաձայնության գալու համար:
«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի վերաբերյալ և շնորհավորում է երկու կողմին՝ կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ։