23/04/2024 16:42
Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ սահմանագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ խոսքն իրավական սահմանների մասին է։
«Փաստացի ՀՀ իշխանությունների ներքո վերահսկվող տարածքի չափը դեռևս սահմանային փոփոխություն չէ»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Արծվաշենը եղել, շարունակում է մնալ ՀՀ տարածք։
Վարդանյանի խոսքով, բոլոր երկրները ողջունել են այս գործընթացը․ «Հիմա բան չեմ հասկանում, մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը, մի երկրից չկա, չկա բացարձակապես, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ»,-ասաց նա։