23/04/2024 10:39
Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը
Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն, գրում է azatutyun.am-ը։
Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:
Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում:
Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:
Գյուղացիները չեն թույլատրում նկարահանում անել: Մեկ նկարահանող խմբի բնակիչները հրելով՝ հեռացրին տարածքից: