23/04/2024 11:53
Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ
Ռոսսելխոզնադզորը թույլատրել է Հայաստանից 4 ընկերությունների կաթնամթերք մատակարարել Ռուսաստանի Դաշնություն։
Խոսքը հայաստանյան «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գաթ» ՓԲԸ ընկերությունների արտադրանքի մասին է։
Ռոսսելխոզնադզորի թույլտվության մասին հայտարարվել է ՌԴ կարգավորիչի ղեկավարի և նրա հայ գործընկերոջ միջև նախորդ օրը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով։ Հաշվի են առնվել երկրների անասնաբուժական ծառայությունների համաձայնագրերը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության վերաբերյալ։