24/04/2024 20:48
Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին
Այսօր «Ազգային Ժողովրդավարական բևեռը» «Ազատության» հրապարակում միտինգ էր անում, որի ավարտին դուրս եկան երթի՝ կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք»։
Երթն ընդհատեցին ոստիկանները՝ պատ կազմելով ցուցարարների առջև, ապա սկսեցին ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկել մասնակիցներին։ Խառնաշփոթ ու իրարանցում առաջացավ, ոստիկանները ցուցարաներին իջեցնում էին մեքենաների վրայից, ձեռքներից վերցնում պաստառները, շատերին բերման ենթարկեցին։
«Ոստիկանությունը ենիչերական զորք է»,- բացականչում էին ցույցի մասնակիցները։
Ըստ որոշ տեղեկությունների՝ բերման ենթարկվածները մեկ տասնյակից ավելի են։