24/04/2024 12:01
Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար
Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Oragir.News-ի թղթակցին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե առաջին հենասյունը տեղադրելուց հետո որևէ դիրք հանձնվե՞լ է։
Ի պատասխան հարցին էլ՝ խոսակցություններ կան, որ ադրբեջանցիները Տավուշի հատվածում առաջացել և ինչ-որ կետում արդեն դրոշ են տեղադրել՝ ասել է․«Հետևեք պաշտոնական լրահոսին և նման ստահոդ լուրեր տարածողներին էլ հորդորեք հետևել միայն պաշտոնական լրահոսին»։
Դիտարկմանը՝ այսիքն որևէ փոփոխություն չի՞ եղել, դիրքերի հանձնում չի՞ եղել՝ Սարգսյանն արձագանքել է, որ կառավարությունը շատ թափանցիկ է գործում և որևէ դիրք չի հանձնվել։