24/04/2024 16:30
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ցեղասպանության ժխտումը պատժվում է Քրեական օրենսգրքով, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին:
Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև:
«Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:
Սերժ Սարգսանի խոսքով` այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության:
«Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների, խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, հետո գործողություններով իրականացվում է, իսկ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս»,- նշեց Սարգսյանը:
Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:
«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք»,- հավելեց նա: