24/04/2024 14:14
Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան
Այս պահի դրությամբ կա ինչ-որ հանձնաժողովի արձանագրություն, որը ոչ մի իրավական ուժ չունի։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն իրավական ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով, որը Հայաստանի սահմանադրությամբ կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով. Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ, չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը։ Այդ պաշտոնյան պետք է այդ գիծը գծի, ներկայացնի ժողովրդին, ժողովուրդն էլ իր որոշումն ընդունի։ Այստեղ տեղի է ունենում ժողովրդի իրավունքների բռնազավթում»,-ասաց Ավետիք Չալաբյանը։