24/04/2024 16:46
Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Տեղահանություն, ցեղասպանություն, ջարդ, կոտորած․․․ որ բառն ընտրում է, թող ընտրի, իրականության կողմը տեղ զբաղեցնել ցանկացող ամեն ոք գիտի, որ իր ճանապարհը երկար է և խոչընդոտներով լի։ Իսկ ժխտումն ամենահամապարփակ, ամենաազդեցիկ, ամենամնայուն, ամենատարածված մարդու իրավունքների խախտումն է։ Այդ պատճառով, չնայած բոլոր դատավարական չարաշահումներին, երբեք ետ չենք կանգնելու հայ ժողովրդի ապրած ճշմարտությունը բացահայտելու և անցյալին առերեսվելու անհրաժեշտության կոչերով հանդես գալուց։ Կիսում ենք հայ ժողովրդի ցավը, հարգանքով հիշատակում ենք Մեծ եղեռնի/ցեղասպանության զոհերին»։
«1915-ի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը ճշմարտության բացահայտման համար։ Կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների ցավը, հարգանքով ենք հիշատակում իրենց կյանքը կորցրածներին»,-նշվել է հայտարարությունում։