24/04/2024 16:49
Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ՝ այդ թվում նաև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հայտարարությանը:
«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները, որոնք արվել են որոշակի արմատական շրջանակների բավարարելու համար։ Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձություններն օրինական քննարկման առարկա են։
Պատմության վերաբերյալ այս կողմնակալ և մասնակի հայտարարությունները խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը և խրախուսում արմատական խմբերին՝ ատելության հիմքով հանցագործություններ կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում «բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողովի թուրքական առաջարկին և հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը նախաձեռնվել է Հայաստանի հետ»։